PASTRAMI

(مطبخ المطبخ الأمريكي)
خدمات ومرافق
القائمة الإلكترونية
التقيّم
مشاركة

«PASTRAMI» սենդվիչ և բուրգեր ռեստորանը արագ սննդի վայր է, որտեղ կարող եք ճաշակել ամերիկյան աշխարհահռչակ փասթրամի սենդվիչները և փուլդ փորք բուրգերները: Փասթրամին պատրաստվում է բարձրակարգ անգուս տեսակի տավարի մսից, անցնում դանդաղ և երկար բնական ծխեցում և եփվելով ևս մի քանի օր հասցվում վերջնական պատրաստի տեսքի: Արդյունքում փասթրամի միսը պատրաստելը տևում է մոտ 17 օր: Փուլդ փորք բուրգերի հիմքը խոզի թիակի հատվածի միսն է, որը նույնպես անցնում է բնական ծխեցում և եփվում այնքան, մինչև միսը դառնում է չափազանց փափուկ: Ինչպես փասթրամին, այնպես էլ փուլդ փորքը եփվում են նորագույն տեխնոլոգիայով այնպես, որ միսը պահպանում է իր բոլոր առողջարար հատկությունները: Մենք առաջարկում ենք նաև վեջի բուրգեր բուսակերների համար, ինչպես նաև վիեննական նրբերշիկներով հոթ դոգեր: «PASTRAMI»- ում առաջարկվող հոթ դոգերը պատրաստվում են բարձրորակ վիեննական նրբերշիկներից, որոնք ներմուծվում են անմիջապես Վիեննայից: Մեզ համար առաջնային սկզբունք է մեր հաճախորդներին առաջարկել բարձրորակ սնունդ, ապահովել սպասարկման բարձր որակ, մաքուր և հաճելի միջավայր և համոզվել, որ մեր հաճախորդները հեռանում գոհ, բարձր տրամադրությամբ և վերադառնալու ցանկությամբ: