ILIK

(مطبخ المطبخ الاوربي)
خدمات ومرافق
القائمة الإلكترونية
التقيّم
مشاركة

Իլիկը հանգստավետ փորձարարական տարածք-սրճարան է քաղաքի կենտրոնում։ Այստեղ կարելի է շեղվել առօրեական միատարրությունից, ծանոթանալ ժամանակակից արվեստի ու արհեստների հետ, համտեսել տնական ուտեստներ եւ գինի, ձեռք բերել հեղինակային ձեռագործ աշխատանքներ, մասնակցել թեժ փիլիսոփայական եւ արվեստաբանական զրույցներին եւ տեղում հանգել երկար սպասված հանճարեղ մտքերի։ Առաջին իսկ օրվանից Իլիկում ձեւավորվել է այն հատուկ մթնոլորտը, որը շերտ-առ-շերտ բացահայտում է Երեւանի էությունն ու կեցությունը եւ փոխանցում նրա շունչը։ Մենք բաց ենք ամեն օր՝ առավոտյան ժամը 10.00-ից մինչեւ կեսգիշեր: