SQUARE ONE

(مطبخ المطبخ الاوربي)
خدمات ومرافق
القائمة الإلكترونية
التقيّم
مشاركة

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ամերիկյան համալսարանի երկու ուսանող-ընկերներ` Սամուել Սամուելյանը և Ստեփան Փանոսյանը, ցանկանալով սեփական երկրում ներդնել սպասարկման ոլորտում ունեցած իրենց գիտելիքները, 2004 թ. հուլիսի 31-ին Երևանի սրտում հիմնեցին Սքուեր Ուան սրճարան-ռեստորանի առաջին մասնաճյուղը` Աբովյան 1/3 հասցեում: Սքուեր Ուան անվանումն ունի 2 իմաստ` նախ նշանակում է հրապարակ 1` ինչպես որ իր հասցեն, և մյուս իմաստով` որպես առաջին քայլ, քանզի սա բիզնեսի ոլորտում երկու ընկերների առաջին քայլն էր: Սքուեր Ուանն ունեցել է 6 մասնաճյուղ, որոնցից 5-ը կարճաժամկետ նախագծեր են եղել` Ամերիկյան համալսարանում` որպես կաֆետերիա Ամերիկյան դեսպանատանը` որպես կաֆետերիա Վիվա Սելլի գլխամասային գրասենյակում` որպես կաֆետերիա Վահագնի թաղամասում` որպես լողավազան-սրճարան Արմավիրի մարզի Վանանդ գյուղում` որպես հյուրանոց-ռեստորան. օգնում էինք կանադացիներին բնական գազի պաշարներ փնտրել Հայաստանում Թումանյան 37 հասցեում 2006 թ. հունիսի 1-ին Սքուեր Ուանը որպես ցանց մասնաճյուղ բացեց Զվարթնոց օդանավակայանի Դյութի Ֆրիի տարածքում: Սքուեր Ուանի կարգախոսն է A Taste of Fun-Հաճույքի համ, որը նշանակում է, որ շատերի համար Սքուեր Ուանը ոչ միայն ուտելու տեղ է այլ շփվելու համար հաճելի միջավայր: Հատկանշական է նշել, որ Սքուեր Ուանն իր սպասարկման չափանիշներով առաջին լուրջ քայլերն արեց զարգացնելու հայաստանյան սպասարկման ոլորտը և դա հաջողվեց նրան: Այս սրճարանն ունի 15 տարվա հավատարիմ և մշտական հաճախորդների մեծ բանակ, որոնք ջերմ հիշողություններ ունեն Սքուեր Ուան սրճարանի հետ կապված: Առանձնահատկություններից մեկը, որ գրավում է շատ հաճախորդների, 15 համարի սեղանն է, որն աչքի է ընկնում իր գողտրիկ, հանգիստ, հարմարավետ տարածքով, նարդիով և շախմատով: 2018 թ. դեկտեմբերի 24-ին Սքուեր Ուան սրճարանը վերանորոգումից հետո վերաբացվեց: Մինչ վերանորոգումը սրճարանի տնօրինությունը հանդիպեց մշտական հաճախորդների հետ, որպեսզի քննարկի և հաշվի առնի իր հավատարիմ հաճախորդների կարծիքը: