Dolma` համեղ խոհանոցով, երևանյան ջերմ կոլորիտով, մեղմ գույներով, փայտե տարրերով ստեղծված հանգիստ միջավայր, ուր կարող եք վայելել ընտանեկան ու ընկերական հանդիպումներն՝ առատ և հարմարավետ սեղանի շուրջ: Dolma-ի հյուրընկալ սրահների դռներն բաց են մի քանի տարի շարունակ. բոլորի համար՝ այդ թվում նաև ամենաքմահաճ հաճախորդների առջև: Ջերմ ու բարի մթնոլորտը համադրվում է համեղ կոնտինենտալ խոհանոցով, որն էլ մշտապես համալրվում է տարբեր ազգային ճաշատեսակներով և խորտիկներով: Անզուգական ու համեղ հայկական խոհանոցն այստեղ ներկայացված է ըստ արժանվույն։ Dolma պետք է գալ ուտելու մեծ ցանկությամբ. այստեղ ամեն ինչ մշտապես թարմ է ու համեղ։ Յուրահատուկ ուտեստների շարքից է տոլման, որը մեզ մոտ ներկայացված է ավելի քան 10 տեսակով: Հանդիսանալով հայկական խոհանոցի ազգային տարր՝ տոլման մշտապես եղել և մնում է ինչպես մեր, անպես էլ օտարերկրացիների սիրելի ճաշատեսակներից մեկը: Բոլորիս քաջ հայտնի հայկական տոլման այսօր ներկայացնում ենք առավել նորացված տարբերակով: Այցելելով Dolma` չմոռանաք համտեսել նաև ֆիրմային այլ ուտեստներ, քանի որ նրանք ևս յուրահատուկ են իրենց տեսակի մեջ։ Մեր հյուրերը հնարավորություն ունեն վայելել պրոֆեսսիոնալ բարմենի կողմից պատրաստված յուրահամ և էքսկլյուզիվ խմիչքների լայն տեսականին: Ռեստորանի այցետոմսն է՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի:
Empfohlen