Montmartre Restaurant & Cocktail Bar-ը գտնվում է Փարիզ հյուրանոցի տանիքում ու տարիներ շարունակ հյուրերին է ներկայանում իր բացօթյա տերասայով և փակ սրահով: Վայր, որտեղ գրագետ ձևով համակցվում են հաճելի մթնոլորտը, համեղ խոհանոցը, բարձրակարգ սպասարկումն ու կոկտեյլների մեծ տեսականին: Կոկտեյլների մասին խոսելիս՝ չենք կարող չնշել, որ հենց դրա շնորհիվ Montmartre Restaurant & Cocktail Bar-ը երևանցիների ու շատուշատ հյուրերի սիրելի վայրն է դարձել: Այստեղ կարող եք փորձել տարբեր ծագում ու հետաքրքիր պատմություն ունեցող կոկտեյլներ: Իհարկե, չմոռանանք, որ կոկտեյլների մեծ մասը պատրաստված է մեր պրոֆեսիոնալ բարմենների կողմից: Նրանք գիտեն՝ ինչպես ստանալ կոկտեյլի անմոռանալի համ, որը հաստատ կստիպի Ձեզ վերադառնալ այստեղ: Բացի կոկտեյլների լայն տեսականուց, այստեղ կգտնեք նաև համեղագույն ուտեստներով հարուստ մենյու, որոնցից յուրաքանչյուրը հիանալիորեն կարող եք համադրել մեր կոկտեյլների հետ: Ամռան ամիսներին այս ամենը կարելի է վայելել մաքուր օդին, երբ Ձեր առջև բացվում է Արարատ լեռան ու վարդագույն քաղաքի պանորաման: Մենք վստահորեն կառաջարկենք Ձեզ մասնակցել մեր երաժշտական երեկոներին: Գրեթե ամեն երեկո մեզ մոտ ելույթ են ունենում տարբեր երաժշտական ուղղվածություն ունեցող հայտնի խմբեր և երգիչներ, ովքեր իրենց կատարումներով կդարձնեն Ձեր օրն ավելի հիշարժան ու հաճելի պահերով լի:
Empfohlen