E-Menu
Rate us
Share on

ոտենում է Ձեր ծննդյան կամ նշանադրության օ՞րը։ Իսկ միգուցե արդեն պատրաստվում եք հարսանիքի և նախընտրում երեկոն անցկացնել նրբաճաշակ միջավայրու՞մ։ Առաջարկում ենք վայելել Կլոդ Մոնեի իմպրեսիոնիստական աշխարհը՝ Երևանի սրտում, Claude Monet Restaurant Complex -ում։ Համեղ, տարբերվող և յուրահատուկ: Ռեստորանը բաղկացած է երեք հիմնական մասերից: Առաջին հարկում կարող եք կազմակերպել ծննդյան և այլ միջոցառումներ սիրված DJ- ների նվագակցությամբ, որոնք Ձեզ կփոխանցեն խելահեղ էմոցիաներ: Երկրորդ հարկը նունպես նախատեսված է միջոցառումների համար: Այն կարող է հյուրընկալել մինչև 180 այցելու: Երկրորդ հարկում հնչում է կենդանի երաժշտություն բենդի կողմից, որը կազմվել է հենց «Կլոդ Մոնե» ռեստորանի համար: Բրենդը հանդես է գալիս բացարձակապես բարձրաճաշակ երաժշտությամբ: Ռեստորանի երրորդ հատվածը բացօթյա սրճարանն է, որտեղ այցելուները կարող են հաճելի ժամանակ անցկացնել երեկոյան կամ զովանալ ամառային շոգին՝ վայելելով իրենց նախընտրելի ուտեստները։ Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր քիմքին համապատասխան ուտեստ: Այստեղ կենտրոնացված են ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների խոհանոցներ՝ ֆրանսիական, իտալական, իսպանական, ճապոնական և այլն: Եվ այսպես, ֆրանսիական շունչ, համեղ ուտեստներ, բարձրաճաշակ երաժշտություն, տարատեսակ կոկտեյլներ, հաճելի երեկոներ և, իհարկե, Կլոդ Մոնեի արվեստի գողտրիկ, բայց այդքան հաճելի անկյունը արդեն ունի հասցե Երևանի սրտում։