Նոյան Փարպեցի ռեստորանն արդեն հասցրել է դառնալ երևանցիների և օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Մեր ռեստորանը նախընտրելի է, առաջին հերթին, հայկական և աշխարհի լավագույն խոհանոցների ընտրագույն ու համեղ ուտեստների, մաքուր, հայկական ավանդական կոլորիտը վերարտադրող միջավայրի և ժպտառատ ու բարձրակարգ սպասարկման շնորհիվ: Նոյան Փարպեցի ռեստորանում Ձեր բազմամարդ խնջույքը կարող եք կազմակերպել մինչև 75 անձ հյուրընկալող Մեծ սրահում: Ավելի նեղ շրջանակով խնջույքի համար մենք առաջարկում ենք մինչև 40 հյուրի համար նախատեսված Փոքր սրահը: Դե իսկ ընտանեկան և ընկերական մտերմիկ ճաշը կամ ընթրիքը կարող եք վայելել առանձնասենյակներում: Ամենօրյա ջերմ մթնոլորտն ապահովում է ռեստորանում հնչող կենդանի երաժշտությունը: Իրենց նրբաճաշակ կատարումներով Ձեր երեկոն համեմում են Գոհար Մուրադյանը, Անատոլիյ Կուտյեպովը և կլառնետի վարպետ Հարութիկը
Polecany