VALENSIA

(Кухня ЕВРОПЕЙСКАЯ)
Удобства
Электронное меню
Оцените нас
Поделиться

Արդեն շուրջ 20 տարի է՝ Valencia Banquet Hall ռեստորանային համալիրն իր դռներն է բացել իր այցելուների առջև: Այն առաջարկում է հարսանեկան, նշանադրության, ծննդյան, մկրտության տոների, ամանորյա, ընկերական, կորպորատիվ միջոցառումների համար տարբեր ծառայություններ՝ զարդարանքից մինչև երեկոյի շոու-ծրագիր: Այստեղ կարող եք պատվիրել ֆուրշետներ, սրահների զարդարում, սրահի լուսային և ձայնային ձևավորում, մեքենաների տրամադրում, կենդանի երաժշտություն Վալենսիա բենդի կատարմամբ, համագործակցություն լավագույն դիջեյների ու երգիչների, երաժշտական ցանկացած ոճի խմբերի հետ: Ռեստորանն ունի 2 սրահ: Եթե հյուրերի քանակը չի գերազանցում 70-ը, Valencia Banquet Hall-ն կառաջարկի իր փոքր սրահը: Մեծ սրահը հնարավորություն ունի ընդունելու 330, իսկ կորպորատիվ միջոցառումների դեպքում մինչև 420 հյուրի: Եթե հյուրեր ունեք արտերկրից, կարող եք նրանց հյուրընկալել Valencia Banquet Hall ռեստորանի հարևանությամբ գտնվող հյուրանոցում: Ի դեպ, ձեր երեխաների անվտանգ և հետաքրքիր ժամանցի մասին ռեստորանը ևս մտածել է՝ ունենալով մանկական ժամանցի առանձին սենյակ՝ իր բոլոր հարմարություններով: Մինչ ռեստորան մտնելը կարող եք կայանել մեքենաները մեծ ու հարմարավետ կայանատեղիում, ապա լուսանկարվել Valencia Banquet Hall-ի կանաչապատ այգում: Սեղանների առատությունն ու ուտեստների համը կհիացնեն ձեր բոլոր հյուրերին, իսկ հատուկ ստեղծված մանկական ճաշացանկը՝ բոլոր փոքրիկ այցելուներին: Ավանդական խորովածից մինչև աղցանների մեծ տեսականի. այս ամենը պատրաստվում է Valencia Banquet Hall-ի հմուտ խոհարարների ձեռքով: Valencia Banquet Hall-ի խոհանոցում առկա են ծխեցման հատուկ սարքավորումներ, որպեսզի ձեր տոնական սեղանը զարդարեն ապխտած գառը, գոճին կամ ձկնեղենը: Ի դեպ, մինչ միջոցառման օրը կարող եք անձամբ ստուգել ձեր պատվիրած ուտեստների համը հատուկ ձեզ համար կազմակերպվող համտեսի ժամանակ: Valencia Banquet Hall-ն կտոնի ձեզ հետ ձեր կյանքի կարևորագույն պահերն ու կանի հնարավոր ամեն ինչ ձեր օրն անմոռանալի և հիշարժան դարձնելու համար: