«Բյուրակն» ռեստորանը տեղակայված է Կոտայքի մարզի Ակունք գյուղում. «Բյուրակն» ռեստորանը իսկական պարգև է հայաստանյան և արտասահմանյան հյուրերի համար, որտեղ մեր այցելուներին իր ողջ հմայքով է ներկայանում` բնությունը, հնի և նորի անկրկնելի համադրությունը: Մեր կարգախոսները եղել են և մնում են` որակյալ խոհանոցը, մատչելի գները և բարձր սպասարկումը, որի շնորհիվ «Բյուրակն» ռեստորանը վաստակել է իր բարձր հեղինակությունը այս բնագավառում: Ուստի հրավիրում ենք բոլորիդ ինքներդ համոզվել դրանում և վայելել ձեր հանգիստը մտերմիկ և հյուրընկալ միջավայրում: